«Արսենալը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպեն Անգլիայի Գավաթում

11:14   8 հունվարի, 2019

Կայացել է ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ շրջանի վիճակահանությունը: 1/16 եզրափակիչի ամենահետաքրքիր դիմակայություններից մեկը կազմել են Լոնդոնի «Արսենալը» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդը»: Հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում, փոխանցում է մրցաշարի կայքը:

1/16 եզրափակիչի հանդիպումները նախատեսված են հունվարի 26-ին: Ոչ ոքի արդյունքի դեպքում խաղը կվերախաղարկվի հյուրերի խաղադաշտում:

Անգլիայի գործող գավաթակիրը Լոնդոնի «Չելսին» է:

Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Սիթի» – «Բարնլի»

«Քրիսթալ Փելաս» – «Տոտենհեմ»

«Չելսի» – «Շեֆիլդ Ուենսդեյ»/«Լութոն»

«Ուիմբլդոն» – «Վեստ Հեմ»

«Շրուսբերի»/«Սթոք Սիթի» – «Վուլվերհեմփթոն»

«Միլուոլ» – «Էվերտոն»

«Բրայթոն» – «Վեստ Բրոմվիչ»

«Բրիստոլ Սիթի» – «Բոլթոն»

«Ակրինգթոն» – «Դերբի»/«Սաութհեմփթոն»

«Նյուքասլ»/«Բլեքբերն» – «Ուոթֆորդ»

«Դոնկաստեր» – «Օլդհեմ»

«Միդլսբրո» – «Նյուպորտ»

«Բարնետ» – «Բրենտֆորդ»

«Պորտսմուտ» – ՔՊՌ

«Սուոնսի» – «Ջիլինգեմ»



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։