Տիգրան Բարսեղյանը կմիանա խորվաթական «Հայդուկին»

19:16   7 հունվարի, 2019

Մակեդոնական «Վարդարից» հեռացած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հունվարի 10–ին կմիանա «Հայդուկին», հաղորդում  է խորվաթական Sportske Novosti–ն։ Խորվաթիայի ուժեղագույն թիմերից մեկն մարզումային հավաք է անցկացնում Անթալիայում։

Խորվաթիայի ընթացիկ առաջնությունում «Հայդուկը» 18 տուրից հետո 6–րդ տեղում է։

Տիգրան Բարսեղյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ առաջարկներ ունի Հայաստանի, Չինաստանի, Ղազախստանի եւ եվրոպական մի քանի թիմերից։

Տիգրան Բարսեղյանը «Վարդարում» հանդես էր գալիս 2016 թվականից: 68 խաղում խփել է 22 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում: Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Վարդարի» կազմում մասնակցել էր 9 հանդիպման, խփել 4 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։