10:55 7 հունվարի, 2019Տեղի է ունեցել Երեւանի «Արցախի» սեփականատիրոջ փոփոխություն: Սեւան Ասլանյանին փոխարինել է Կարեն Աբրահամյանը, որը զբաղեցրել է նաեւ ակումբի նախագահի պաշտոնը: Գործարքը կայացել է Ամանորից առաջ, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Հայկական ֆուտբոլը, կարծում եմ, մեծ հեռանկարներ ունի: «Արցախին» վերաբերող բավականին հավակնոտ ծրագրեր ունենք, որոնց ձեռնամուխ ենք լինելու ակումբի համալրման աշխատանքները ավարտին հասցնելուց անմիջապես հետո:
Չնայած իր կարճ պատմությանը՝ «Արցախն» այն ֆուտբոլային ակումբն է, որի կազմում հիմնականում հայաստանցի ֆուտբոլիստներ են` թե' փորձառու, թե' երիտասարդ: Մինչեւ այս մրցաշրջանի ավարտը թիմը պետք է անցկացնի եւս 16 խաղ: Դրանցից յուրաքանչյուրում ակնկալում եմ տեսնել նվիրվածություն, դիտարժան ու արդյունավետ ֆուտբոլ»,- ֆուտբոլիստների եւ մազչական կազմի հետ առաջին հանդիպման ընթացքում հայտարարել է Կարեն Աբրահամյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.