«Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Սուլշերի գլխավորությամբ (տեսանյութ)

18:26   5 հունվարի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ):

Երրորդ շրջանում մանչեսթերցիները տնային խաղում 2:0 հաշվով հաղթեցին Չեմպիոնշիփի հետնապահներից «Ռեդինգին»: Դաշտի տերերից առաջին խաղակեսում աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան ու բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:

«Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդ խաղն անցկացրեց թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ եւ տարավ 5-րդ հաղթանակը: Նախորդ 4 խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմյեր լիգայում հաղթել էր «Բորնմութին» (4:1), «Կարդիֆին» (5:1), «Հադերսֆիլդին» (3:1) եւ «Նյուքասլին» (2:0):

Անգլիայի Գավաթի չորրորդ շրջանի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:

Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեդինգ»՝ 2:0

Խուան Մատա, 22 (11մ), Ռոմելու Լուկակու, 45+4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։