«Արսենալը» տարին սկսեց վստահ հաղթանակով (տեսանյութ)

20:52   1 հունվարի, 2019

Անգլիական Պրեմյեր լիգայի 21-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» առանց վնասվածքից ապաքինվող Հենրիխ Մխիթարյանի ընդունեց «Ֆուլհեմին» եւ վստահ հաղթանակ տարավ 4:1 հաշվով: Գոլառատ ստացվեց երկրորդ խաղակեսը, որում գրանցվեց 4 գոլ:

Դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը 14 գոլով միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը:

«Արսենալը» 41 միավորով շարունակում է մնալ 5-րդ տեղում, իսկ «Ֆուլհեմը» 14 միավորով 19-րդն է:

Պրեմյեր լիգայում Ունաի Էմերիի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 12-ին՝ հյուրընկալվելով «Վեստ Հեմին»:

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Արսենալ» - «Ֆուլհեմ»՝ 4:1 (տեսանյութ)

Գրանիտ Ջակա, 25, Ալեքսանդր Լյակազեթ, 55, Աարոն Ռեմզի, 79, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 83 – Աբուբակար Կամարա, 69

«Էվերտոն» - «Լեսթեր»՝ 0:1 (տեսանյութ)

Ջեյմի Վարդի, 58



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։