Արթուր Աբրահամի, Հենրիխ Մխիթարյանի, Միհրան Հարությունյանի ու Արթուր Ալեքսանյանի շնորհավորանքները

14:46   1 հունվարի, 2019

Հայկական սպորտի աստղերը շարունակում են երկրպագուներին շնորհավորել Ամանորի եւ Սուրբ ծնունդի առթիվ:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորել է տեսաուղերձի միջոցով:

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցցանցերում եւ հրապարակել ընտանեկան լուսանկար:

«Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ: Թող 2019թ. բոլորիս համար լինի առողջության, նպատակների իրականացման և խաղաղության տարի: Նոր տարում պետք է աշխատենք հասնելու շատ ավելի մեծ հաջողությունների և ձգտենք լինելու լավագույնը մեր սկսած գործում: Մեր պատասխանատվությունն է նաև խրախուսել երիտասարդներին հասնելու այնքան հեռուն, ինչքան իրենց երազանքներն ու աշխատասիրությունը թույլ կտան: Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր սահմանները պաշտպանող քաջ զինվորներին: Ապրենք այնպիսի երկրում, ուր պաշտպանված և երջանիկ է ամեն քաղաքացի:

Մաղթում եմ բոլորիդ հաճելի ժամանց ձեր սիրելիների շրջապատում և ուրախ Նոր տարի»,- գրել է 29-ամյա ֆուտբոլիստը:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը Նոր տարին դիմավորել է Փարիզում, որտեղից հրապարակել է տեսաուղերձ:

View this post on Instagram

A post shared by Migran Arutyunyan (@maestro_migran) on

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւս միացել է շնորհավորանքներին: Այս օրերին ԱՄՆ-ում վերականգնողական փուլ անցնող գյումրեցի ըմբիշը գրառում է կատարել Instagram-ում:

View this post on Instagram

Սիրելի’ հայ ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը։Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, զինվորներին անկոտրում կամք և քաջություն։Թող 2019թ. լինի նոր ձեռքբերումների և նվաճումների տարի։

A post shared by Artur Aleksanyan (@arturaleksanyan_) on



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։