«Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)

22:27   30 դեկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարությամբ անցկացրեց երրորդ հանդիպումը եւ տարավ խոշոր հաշվով երրորդ հաղթանակը:

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում մանչեսթերյան թիմն ընդունեց «Բորնմութին» եւ առավելության հասավ 4:1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան: Աչքի ընկան նաեւ անգլիացի Մարկուս Ռեշֆորդն ու բելգիացի Ռոմելու Լուկակուն:

«Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ երկու հանդիպումներում  5:1 հաշվով հաղթել էր «Կարդիֆին», 3:1 հաշվով՝ «Հադերսֆիլդին»:

«Մանչեսթեր Յունայթեդը» 35 միավորով 6-րդն է եւ 3 միավոր հետ է 5-րդ տեղում ընթացող «Արսենալից»:

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բորնմութ»՝ 4:1 (տեսանյութ)

Պոլ Պոգբա, 5, 33, Մարկուս Ռեշֆորդ, 45, Ռոմելու Լուկակու, 72 – Նաթան Ակե, 45+2

Հեռացում՝ Էրիկ Բայի («Մանչեսթեր Յունայթեդ»), 79



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։