ԱԱ. Կարլսենը՝ չեմպիոն, Արոնյանը չորրորն է

19:17   30 դեկտեմբերի, 2018

Սանկտ Պետերբուրգում նորվեգացի Մագնուս Կարլսենի չեմպիոնությամբ ավարտվեց կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 21 հնարավորից 14 միավորով գրավեց չորրորդ տեղը՝ Կարլսենին զիջելով 3 միավոր: Երկրորդ տեղը գրաված լեհ Յան Կշիշտոֆ Դուդայի արդյունքն է 16,5 միավոր: Բրոնզե մեդալը նվաճեց ամերիկացի Հիկարու Նակամուրան՝ 14,5 միավոր:

Արոնյանը Կարլսենի եւ Դուդայի հետ պարտիաներում պարտություն է կրել, Նակամուրայի հետ խաղացել է ոչ ոքի:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Ռոբեր Հովհաննիսյանը (12,5 միավոր) 31-րդն է, Հրանտ Մելքումյանը (12,5) 34-րդն է, Տիգրան Լ. Պետրոսյանը (12) 53-րդն է, Գաբրիել Սարգսյանը (12) 55-րդն է, Արամ Հակոբյանը (11,5) 62-րդն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։