09:14 30 դեկտեմբերի, 2018«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն Անգլիայի առաջնության 20-րդ տուրում Լոնդոնի «Արսենալին» խփած երեք գոլի շնորհիվ դարձավ Պրեմյեր լիգայի պատմության մեջ ամենաարդյունավետ բրազիլացին: «Լիվերպուլը» հաղթել էր 5:1 հաշվով:
Ֆիրմինոն Պրեմյեր լիգայում խփել է 43 գոլ: Նա շրջանցեց Ֆիլիպե Կոուտինյոյին, որը «Լիվերպուլի» կազմում խփել է 41 գոլ:
Ֆիրմինոն Ռոբինյոյից («Մանչեսթեր Սիթի») եւ Աֆոնսո Ալվեսուից («Միդլսբրոու») հետո երրորդ բրազիլացին է, որը հեթ-տրիկի հեղինակ է դառնում Պրեմյեր լիգայում:
27-ամյա Ֆիրմինոն «Լիվերպուլ» է տեղափոխվել 2015թ. ամռանը գերմանական «Հոֆենհայմից» 41 միլիոն եվրոյով: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 20 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.