ԱԱ. Տիգրան Լ. Պետրոսյանը գրավեց 10-րդ, Լեւոն Արոնյանը՝ 103-րդ տեղը

23:15   28 դեկտեմբերի, 2018

Ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հաղթանակով ավարտվեց Սանկտ Պետերբուրգում անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Դուբովը 15 հնարավորից վաստակեց 11 միավոր: Նրանից կեսական միավոր հետ մնացին ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմյեւը եւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Տիգրան Լ. Պետրոսյանը, որը 10 միավորով բաժանեց 7-17-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշով գրավեց 10-րդ տեղը:

Գաբրիել Սարգսյանը (9 միավոր) 31-րդն է, Ռոբերտ Հովհաննիսյանը (8) 69-րդն է, Վլադիմիր Հակոբյանը (8) 76-րդն է, Հրանտ Մելքումյանը (8) 84-րդն է, Լեւոն Արոնյանը (7.5) 103-րդն է, Արամ Հակոբյանը (7.5) 118-րդն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։