NBA. «Գոլդեն Սթեյտը» պարտվեց լրացուցիչ ժամանակում, վերջին վայրկյանին հաղթական 3 միավորանոցը՝ օրվա լավագույն դրվագ

13:33   28 դեկտեմբերի, 2018

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» լրացուցիչ ժամանակում պարտվեց «Պորտլենդին»՝ 109:110:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտին» բերեց 29 միավոր:

Ջեյմս Հարդենի 45 միավորներն օգնեցին «Հյուսթոնին», որը տանը 127:113 հաշվով հաղթեց «Բոստոնին»:

«Լոս Անջելես Լեյքերսն» առանց Լեբրոն Ջեյմսի մրցեց «Սակրամենտոյի» հետ եւ պարտվեց մեկ միավորի տարբերությամբ՝ 116:117:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Սակրամենտոյի» խաղացող Բոգդան Բոգդանովիչի 3 միավորանոց հաղթական նետում «Լեյքերսի» դեմ խաղի վերջին վայրկյանին 

NBA, կանոնավոր առաջնություն

«Միլուոկի» – «Նյու Յորք»՝ 112:96 (24:28, 29:20, 34:29, 25:19)

«Սակրամենտո» – «Լեյքերս»՝ 117:116 (32:34, 29:33, 23:28, 33:21)

«Գոլդեն Սթեյտ» – «Պորտլենդ»՝ 109:110 (լրացուցիչ ժամանակում) (28:27, 18:25, 25:23, 31:27, 7:8)

«Յուտա» – «Ֆիլադելֆիա»՝ 97:114 (29:22, 23:35, 27:38, 18:19)

«Հյուսթոն» – «Բոստոն»՝ 127:113 (35:24, 22:31, 35:31, 35:27)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։