#Corner Սամվել Սուքիասյանի հետ. Ամանորյա շնորհավորանքներ աստղերից, Մխիթարյանը՝ Ռոնալդուի եւ Ռունիի հետ նույն շարքում

09:09   28 դեկտեմբերի, 2018

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի ամանորյա թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների ամփոփմամբ:

#Corner-ի եթերում գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորանքներով հանդես են եկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ եւ օտարեկրացի խաղացողներ, որոնք ներկայացնում են հայկական ակումբներ:

Այս շաբաթ հայտնի դարձավ 2018թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը: Մարկոս Պիզելին ընդհատեց Հենրիխ Մխիթարյանի գերիշխանությունը՝ առաջին անգամ արժանանալով այդ մրցանակին:

Արթուր Պետրոսյանը գլխավորեց Վանաձորի «Լոռին»:

Արաս Օզբիլիսը երկու գոլ խփեց Հոլանդիայում:

Հենրիխ Մխիթարյանի մոտ ախտորոշվեց աջ ոտքի կոտրվածք: Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը մարզումները կվերսկսի փետրվարին:

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրեց Boxing Day-ի բոլոր ժամանակների լավագույն գոլերը՝ Մխիթարյանի «կարիճ» ոճի գոլն ընդգրկելով առաջին եռյակում: Այն զիջում է միայն Ուեյն Ռունիի եւ Կրիշտիանու Ռոնալդուի գոլերին:

Յուրա Մովսիսյանը 2018-ին ամենաարագ հեթ-տրիկի հեղինակն է:

Իսպանացի մասնագետ Ժորդի Գրատակոսը հնարավոր է աշխատանքի անցնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:

Այս ամենի մասին #Corner-ի ամանորյա թողարկման ընթացքում: Վերջում էլ ավանդական զվարճալի տեսանյութեր արտերկրից:

Շնորհավոր գալիք Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։