«Ինտերն» ավելացված ժամանակում հաղթեց «Նապոլիին» (տեսանյութ)

01:30   27 դեկտեմբերի, 2018

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում Միլանի «Ինտերն» ընդունեց «Նապոլիին» եւ հաղթեց նվազագույն հաշվով՝ հաղթական գոլը խփելով ավելացված ժամանակում: Աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:

Վերջնամասը «Նապոլին» անցկացրեց 10 ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին: Ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին «Նապոլիից» հեռացվեց նաեւ սերբ պաշտպան Նիկոլա Մաքսիմովիչը:

«Ինտերը» 36 միավորով երրորդն է եւ 5 միավոր հետ է «Նապոլիից»: Առաջատար «Յուվենտուսն» ունի 50 միավոր:

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ինտեր» - «Նապոլի»՝ 1:0 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 90+2

Հեռացում՝ Կալիդու Կուլիբալի («Նապոլի»), 80, երկրորդ դեղին քարտ, Նիկոլա Մաքսիմովիչ, 90+5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։