«Ալաշկերտի» լավագույն գոլերի տասնյակը

21:10   25 դեկտեմբերի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի լավագույն գոլերի տասնյակը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածում:

Տասնյակում են Ուրոշ Նենադովիչի (3), Արտակ Եդիգարյանի (2), Ջեֆերսոն Ռեիսի, Արտակ Դաշյանի, Ղուկաս Պողոսյանի և Մլադեն Զելկովիչի գեղեցիկ գոլերը:

Աշնանային հատվածից հետո «Ալաշկերտը» 33 միավորով Հայաստանի առաջնության ընթացիկ առաջատարն է: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։