«Մոնակոն» Եվրոպայի թոփ-5 առաջնությունների վատագույն ակումբն է Անրիի նշանակումից հետո

16:12   24 դեկտեմբերի, 2018

Ֆրանսիայի հավաքականի եւ «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրիի գլխավորությամբ «Մոնակոն» բոլոր մրցաշարերում կրել է 9 պարտություն:

Հոկտեմբերի 13-ից հետո դա վատագույն ցուցանիշն է Եվրոպայի 5 առաջատար առաջնություններում (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա), հայտնում է Opta-ն:

Հիշեցնենք, որ Թիերի Անրին հոկտեմբերի 13-ին էր աշխատանքի անցել «Մոնակոյում», որը Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրից հետո 13 միավորով նախավերջին տեղում է: Դա 41-ամյա ֆրանսիացու առաջին աշխատանքն է գլխավոր մարզիչի պաշտոնում: Նախկինում նա աշխատել էր «Արսենալի» եւ Բելգիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում:

Անրին «Մոնակոյի» ակադեմիայի սան է: «Մոնակոյի» գլխավոր թիմում նա խաղացել է 1994-1999-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։