ԱՄՆ-ում բասկետբոլիստը գրավել է սեփական զամբյուղը

09:45   24 դեկտեմբերի, 2018

Զվարճալի միջադեպ է գրանցվել բասկետբոլի ԱՄՆ-ի ուսանողական լիգայի (Colonial Athletic Association) խաղում: «Թաուսոն Թայգերսի» բասկետբոլիստ Սոլոմոն Ույալունմոն «Լա Սալեի» դեմ խաղում գրավել է սեփական զամբյուղը:

«Երբեք այսպիսի բան չէի տեսել»,- հանդիպումից հետո այդ դրվագը մեկնաբանել է «Թաուսոն Թայգերսի» գլխավոր մարզիչ Էշլի Հովարդը:

Այդ խաղում «Լա Սալեն» հաղթել է 57:51 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։