Սուլշերի նորամուտը հաղթական էր «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 5:1 (տեսանյութ)

23:22   22 դեկտեմբերի, 2018

Նորվեգացի Ուլե-Գունար Սուշլերի նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում ստացվեց հաղթական: Անգլիայի առաջնության 18-րդ տուրում մանչեսթերյան թիմը Ուելսում խաղաց «Կարդիֆի» հետ եւ առավելության հասավ 5:1 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի Ջեսի Լինգարդը, մրցակցի դարպասը գրավեցին նաեւ անգլիացի Մարկուս Ռեշֆորդը, իսպանացի Անդեր Էրերան եւ ֆրանսիացի Անտոնի Մարտիալը: Երկու գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի Պոլ Պոգբան:

«Մանչեսթեր Յունայթեդը» 29 միավորով 6-րդ տեղում է 8 միավոր հետ է 5-րդ տեղում ընթացող «Արսենալից»:

Նախորդ անգամ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության մեկ խաղում հինգ գոլ խփել էր Ալեքս Ֆերգյուսոնի օրոք՝ 2013թ. մայիսին 5:5 հաշվով ավարտելով հանդիպումը «Վեստ Բրոմվիչի» հետ:

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Կարդիֆ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:5 (տեսանյութ)

Վիկտոր Կամարասա, 38, 11մ - Մարկուս Ռեշֆորդ, 3, Անդեր Էրերա, 29, Անտոնի Մարտիալ, 41, Ջեսի Լինգարդ, 57, 11մ, 90



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։