«Փյունիկի» սեփականատերը 3 տարում կկատարի 15 միլիոն դոլարի ներդրում

18:01   21 դեկտեմբերի, 2018

Երեւանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը մտադիր է առաջիկա 3 տարում 10-15 միլիոն դոլարի ներդրում կատարել հայկական ակումբում: Այդ մասին ռուսաստանցի գործարարը հայտնել է լրագրողների հետ հանդիպմանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Դեկտեմբերի 21-ին Արթուր Սողոմոնյանը Golds Gym մարզահամալիրում հանդիպեց լրագրողների հետ, ամփոփեց ավարտվող տարին ու խոսեց առաջիկա ծրագրերի մասին:

«Ներդրումների մասին կասեմ, որ ես՝ որպես գործարար, քննարկում եւ ծրագրում եմ դա: Լիարժեք մարզաբազայի եւ նոր ստադիոն կառուցելու համար անհրաժեշտ կլինի նվազագույնը 10 միլիոն դոլար: 3 տարվա ընթացքում ծրագրում եմ ներդնել 15 միլիոն դոլար: Հնարավոր է, որ մի քանի ամսից կսկսենք աշխատանքները: Նախատեսում ենք, որ մեր նոր ստադիոնը կհյուրընալի 4-5 հազար հանդիսական: Ցանկանում ենք պատրաստել հարմարավետ տնային ստադիոն, որտեղ գալը կլինի հաճելի: Շատ ենք ուրախանում, որ մեր խաղերին գալիս են ընտանիքներով՝ երեխաների հետ: Հասկանալի էր, որ միջազգային խաղերը պետք է անցկացնել այլ ստադիոնում, թեեւ այդ խաղերը, ցավոք, դեռ քիչ են: Հույս ունենք, որ երկրպագուների թիվը կավելանա:

«Փյունիկի» մարզաբազայի հարեւանությամբ կա տարածք, որը պատկանում է պետությանը եւ մենք աշխատում ենք այդ տարածքը գնելու ուղղությամբ»,- նշել է Սողոմոնյանը:

Հանդիպման վերջում Արթուր Սողոմոնյանը սեղանի շուրջ շնորհավորեց լրագրողների գալիք Նոր տարին, իսկ «Փյունիկ» ակումբը հանձնեց նվերներ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։