Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Միշա Ալոյանը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար

10:08   21 դեկտեմբերի, 2018

Ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Միշա Ալոյանը մտադիր է մասնակցել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ընտրական փուլին: Այդ մասին հայտնել է 30-ամյա բռնցքամարտիկի մարզիչը՝ Էդուարդ Կրավցովը, գրում է «ТАСС»-ը:

Պրոֆեսիոնալ ռինգում Ալոյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլին Կեմերովոյում, իսկ դրանից հետո կպայքարի օլիմպիական վարկանիշների համար:

Միշա Ալոյանը աշխարհի կրկնակի չեմպիոն է, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր ու Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ռիո-2016 Օլիմպիական խաղերում նա դարձել էր փոխչեմպիոն, սակայն ավելի ուշ զրկվեց արծաթե մեդալից դոպինգ ընդունելու պատճառով: 2017-ին նա սկսել էր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերա: Անցկացրած 5 մենամարտերից չորսում Միշան հաղթել է եւ միակ պարտությունը կրել հարավաֆրիկացի Զոլանի Տետեից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։