«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները հաղթանակը տոնել են գիշերային ակումբում (ֆոտո)

00:12   21 դեկտեմբերի, 2018

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն այցելել են Լոնդոնում գտնվող շքեղ գիշերային ակումբ, որտեղ նշել են «Լեսթերի» նկատմամբ հաղթանակն Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում:

Daily Mail-ի համաձայն՝ ֆուտբոլիստները գիշերային ակումբ են մուտք գործել հետեւի մուտքով, որպեսզի չհայտնվեն ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» «Լեսթերին» հաղթել էր հետխաղյա 11 մետրանոցներով եւ դուրս եկել կիսաեզրափակիչ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.