ՀՖՖ. Տարվա լավագույն ֆուտբոլիստ եւ մարզիչ. NEWS.am Sport-ի վարկածը

09:12   21 դեկտեմբերի, 2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացվող «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունն ավարտվել է դեկտեմբերի 20-ին:

Լավագույն ֆուտբոլիստին նախորդ տարվա պես ընտրում են միայն լրատվամիջոցների եւ ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ուներ 1 ձայնի իրավունք:

Քվեարկությանը մասնակցել է նաեւ NEWS.am Sport-ի խմբագիր Դավիթ Եղիազարյանը: Նա տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում առաջին տեղում նշել է «Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիին, որը Ղազախստանի ավարտված առաջնությունում (33 տուր) 24 խաղում խփել էր 18 գոլ եւ ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ռմբարկու ու գոլի հեղինակ: Պիզելին առաջին տեղն էր գրավել նաեւ «գոլ+փոխանցում» հաշվարկով՝ դառնալով 10 գոլային փոխանցման հեղինակ:

Տարվա լավագույն մարզիչի քվեարկությունում առաջին տեղում նշվել է Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւի անունը: Ռուս մասնագետի գլխավորությամբ «Փյունիկն» այս մրցաշրջանում դարձել էր հայկական ֆուտբոլի պատմության միակ ակումբը, որը եվրագավաթներում հաղթանակի հասավ որակավորման 2 փուլերում: Եվրոպայի լիգայում երեւանյան ակումբը հաղթահարել էր մակեդոնական «Վարդարի» (1:0, 2:0) ու ղազապական «Տոբոլի» (1:2, 1:0) արգելքը, իսկ երրորդ փուլում պարտվեց Թել Ավիվի «Մաքաբիին» (0:0, 1:2):

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քվեարկության արդյունքները կհրապարակի դեկտեմբերի 24-ին:

NEWS.am Sport-ի խմբագրի քվեարկությունը

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ»

  1. Մարկոս Պիզելի («Ակտոբե», Ղազախստան)
  2. Սարգիս Ադամյան («Յան Ռեգենսբուրգ», Գերմանիա)
  3. Վարազդատ Հարոյան («Ուրալ», Ռուսաստան)

«Տարվա լավագույն մարզիչ»

  1. Անդրեյ Տալալաեւ («Փյունիկ»)
  2. Վարդան Բիչախչյան («Շիրակ»)
  3. Արմեն Ադամյան («Լոռի»)


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։