17:10 21 դեկտեմբերի, 2018Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կունենա նոր թիմ: Այդ մասին նա ասել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:
«Ես հեռացա «Վարդարից» սեփական նախաձեռնությամբ: 2.5 տարի հանդես եկա մակեդոնական թիմում եւ հասա առավելագույնի: Վերջին շրջանում ակումբում ամեն ինչ հարթ չէր նաեւ ֆինանսական տեսանկյունից: Նոր մարտահրավերների կարիք ունեմ, ցանկանում եմ զարգանալ եւ գնալ առաջ: Այդ ամենի պատճառով էլ որոշում ընդունեցի հեռանալ «Վարդարից», թեեւ պայմանագիրս նախատեսված էր մինչեւ հաջորդ ամառ:
Հիմա Երեւանում եմ, ունեմ առաջարկներ հայկական ակումբներից, սակայն այս փուլում չեմ ցանկանում վերադառնալ Հայաստան: Իմ նպատակն է տեղափոխվել լավ առաջնություն, որտեղ կկարողանամ առաջադիմել: Չեմ շտապում առաջարկներ ընդունել նաեւ Ղազախստանից եւ Չինաստանից: Ունեմ տարբերակներ Եվրոպայից, ցանկանում եմ ընտրել լավագույն տարբերակը»,- նշել է Բարսեղյանը:
25-ամյա ֆուտբոլիստը «Վարդարում» հանդես էր գալիս 2016 թվականի երկրորդ կեսից: Մակեդոնական թիմում նա մասնակցել է 68 հանդիպման, խփել է 22 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում: Ընթացիկ մրցաշրջանի 9 հանդիպումներում Բարսեղյանը խփել է 4 գոլ:
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.