Ռիբերիի գոլը հաղթանակ պարգեւեց «Բավարիային» (տեսանյութ)

01:23   20 դեկտեմբերի, 2018

Գերմանական Բունդեսլիգայի 16-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լայպցիգի» նկատմամբ: Միակ գոլը 83-րդ րոպեին խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին (տեսանյութ): Ավելացված ժամանակում թիմերը ստացան մեկական կարմիր քարտ:

Այս հաղթանակից հետո Գերմանիայի չեմպիոնը վաստակեց 33 միավոր եւ հավասարվեց երկրորդ տեղում գտնվող Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Առաջատար Դորտմունդի «Բորուսիան» այս տուրում 1:2 հաշվով անակնկալ պարտություն էր կրել «Դյուսելդորֆից» եւ ունի 39 միավոր: «Լայպցիգը» 28 միավորով չորրորդն է:

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բավարիա» - «Լայպցիգ»՝ 1:0

Ֆրանկ Ռիբերի, 83

Հեռացումներ՝ Ռենատու Սանչեշ, 90+4 («Բավարիա») - Ստեֆան Իլսանկեր, 90+2 («Լայպցիգ»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։