Մոուրինյոն պաշտոնանկությունից հետո առաջին անգամ հաղորդկացվել է լրագրողների հետ

18:44   19 դեկտեմբերի, 2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոն իր պաշտոնանկությունից հետո առաջին անգամ հաղորդկացվել է լրագրողների հետ։ Պորտուգալացի մասնագետին Լոնդոնում նկատել են փողոցում զբոսնելիս։

«Կարո՞ղ եմ պարզապես զբոսնել, թե՝ ոչ։ Ոչինչ ձեզ չեմ ասելու իմ պաշտոնանկության վերաբերյալ, դուք գիտեք ինձ։ Եթե ցանկանում եք քայլել ինձ հետ, ապա առաջարկում եմ հասնել մինչեւ Բաթերսի թաղամասը»,- ասել է Մոուրինյոն, փոխանցում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ 55-ամյա Մոուրինյոն անգլիական ակումբը գլխավորում էր 2016 թվականից: Այդ ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Պորտուգալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020 թվականի հուլիսը:

Մինչեւ այս մրցաշրջանի ավարտը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել է նորվեգացի մասնագետ Ուլե-Գունար Սուլշերը, որը մանչեսթերյան ակումբում խաղացել է 1996-2007-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։