Ուլե-Գունար Սուլշեր. Անհամբերությամբ սպասում եմ աշխատանքի մեկնարկին «Մանչեսթեր Յունայթեդում»

17:27   19 դեկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար նշանակված Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է իր վերադարձն անգլիական ակումբ:

«Այս ակումբն իմ սրտում է եւ այստեղ վերադառնալը հրաշալի է: Ես անհամբեր սպասում եմ անհավանական տաղանդավոր ֆուտբոլիստների, մարզչական շտաբի եւ ակումբի աշխատակիցների հետ իմ աշխատանքի մեկնարկին»,- Սուլշերի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Ուլե-Գունար Սուլշերը 2015 թվականից աշխատում էր նորվեգական «Մոլդեում», որը գլխավորել էր նաեւ 2011-2014-ը: 2014-ին նա աշխատել է նաեւ ուելսյան «Կարդիֆում»: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Սուլշերը մանչեսթերյան ակումբում խաղացել է 1996-2007-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր Ժոզե Մոուրինյոյին, որը թիմը գլխավորում էր 2016 թվականից: Այդ ընթացքում մանչեսթերյան ակումբը նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Պորտուգալացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020 թվականի հուլիս:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։