Հերթական վթարը՝ Մալդոնադոյի մասնակցությամբ

16:11   15 օգոստոսի, 2012

Ֆորմուլա 1-ի «Ուիլյամս» թիմի վենեսուելացի ավտոարշավորդ Պաստոր Մալդոնադոն Կարակասում կայացած ցուցադրական ելույթի ժամանակ անհաջողության է մատնվել:

20 հազար երկրպագուների աչքի առջեւ Մալդոնադոն վնասել է մեքենայի հետեւի մասը: Դրա հետեւանքով Մալդոնադոյի մասնակցությամբ շոուն զգալիորեն կրճատվել է, իսկ ուժեղ ամպրոպը խանգարել է մասնագետներին վերանորոգել ավտոմեքենան, հաղորդում է gpupdate.net-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։