Երեւանում անցկացված Արեւելյան Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հաղթել է Լեհաստանի հավաքականը

11:58   19 դեկտեմբերի, 2018

Երեւանում ավարտված վոլեյբոլի Եվրոպայի Արեւելյան գոտու երկրների մինչեւ 15 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարում հաղթել է Լեհաստանի հավաքականը:

Հայ-Սլավոնական համալսարանի մարզադահլիճում անցկացված մրցաշարի եզրափակիչում լեհերը 3:1 հաշվով պարտության են մատնել Ռուսաստանի հավաքականին: Բրոնզե մեդալակիր են դարձել ուկրաինացիները, որոնք երրորդ տեղի համար խաղում ուժեղ են գտնվել Բելառուսի թիմից՝ 3:1:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցել էր նաեւ Հայաստանի հավաքականը, որը 4 պարտությամբ էր ավարտել ելույթը խմբային փուլում: Առաջին ենթախմբում ընգրկված հայ վոլեյբոլիստները պարտվել էին Լատվիային (0:3), Ռուսաստանին (0:3), Բելառուսին (0:3) ու Լիտվային (1:3):

Ֆոտո՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։