Յուրգեն Կլոպը՝ Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկության մասին

20:47   18 դեկտեմբերի, 2018

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հեռացումը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից։

«Մոուրինյոն անհավանական հաջողակ մարզիչ է։ Նա շատ ամբիցիոզ է եւ նախկինի նման մրցունակ է։ Հնարավոր է, որ վերջին շրջանում նա հաճույք չէր ստանում աշխատանքից, բայց ոչ ոք չի կարող նրանից վերցնել նվաճած տիտղոսները»,– Կլոպի խոսքը մեջբերում է Liverpool Echo–մ։

Հիշեցնենք, որ Մոուրինյոյի գլխավորությամբ վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 1։3 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։

Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում էր 2016 թվականից՝ այս ընթացքում նվաճելու Անգլիական լիգայի գավաթը, Անգլիայի սուպերգավաթը եւ Եվրոպայի լիգայի գավաթը։ Անցած մրցաշրջանում թիմը դարձավ Անգլիայի փոխչեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։