Գվարդիոլայի գլխավոր տրանսֆերային նպատակը

18:48   18 դեկտեմբերի, 2018

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբի ղեկավարությանը ներկայացրել է իր գլխավոր տրանսֆերային նպատակը։ Մարզիչը ցանկանում է հաջորդ ամռանը ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոյին, հաղորդում է AS–ը։

Կողմերն արդեն սկսել են նախնական բանակցությունները։ Սակայն անգլիական ակումբը չի ցանկանում Իսկոյի համար վճարել 100 միլիոն եվրո, որը պահանջում է Արքայական ակումբը։

Ընթացիկ մրցաշրջանում 26–ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, խփել է 4 գոլ, կատարել է 2 գոլային փոխանցում։ Իսկոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Ավելի վաղ Գվարդիոլան հայտարարել էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր խաղացողի կարիք չունի։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։