Հայաստանի թիմը 4 մեդալ է նվաճել Մադրիդում

23:09   17 դեկտեմբերի, 2018

Մադրիդում անցկացված սամբոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցել է նաեւ Հայաստանի թիմը, որը նվաճել է չորս  մեդալ՝ երկու ոսկե, մեկական արծաթե եւ բրոնզե, հաղորդում է ՀՍՖ մամուլի ծառայությունը:

Մարզական սամբոյի 82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Դավիթ Գրիգորյանը, արծաթե մեդալ՝ 82 կգ Դավիթ Պետրոսյանը մարտական սամբոյում և Սամվել Բադալյանն ու Սերգեյ Կարապետյանը ոսկե մեդալներ՝ մարտական սամբոյի 68 և 74 կգ քաշային կարգերում համապատասխանաբար։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։