Ֆայզուլին. Եթե ֆուտբոլիստը Ռուսաստանից տեղափոխվում է Հայաստան, նշանակում է՝ ավելի շատ է վաստակելու

19:11   17 դեկտեմբերի, 2018

Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ, ռուսաստանցի Իլշատ Ֆայզուլինը բացատրել է, թե ինչով է գրավիչ Հայաստանի առաջնությունը ռուսաստանցի ֆուտբոլիստների համար:

«Հայաստանում միշտ էլ փող եղել է: Հայերի մեջ հարուստ մարդիկ շատ են: Հայերն ապրում են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում: Ֆինանսական հոսքը դեպի Հայաստան միշտ կա: Կարեւոր է, որ հայկական ֆուտբոլ են եկել լուրջ մարդիկ, որոնք ցանկանում են իրապես զարգացնել ֆուտբոլը, կառուցել ակադեմիաներ, ներդրումներ անել ենթակառուցվածքում: Բարձրագույն խմբում արդեն ներկայացված է 9 ակումբ: Սպասվում է, որ էլի ակումբներ կմտնեն Բարձրագույն խումբ: Կարծում եմ՝ դա ճիշտ որոշում է:

Աշխատավարձերի մակարդակի մասին կասեմ, որ եթե մարդը Ռուսաստանի Առաջին դիվիզիոնից տեղափոխվում է Հայաստան, նշանակում է՝ նոր թիմում ավելի շատ է վաստակելու, քան Ռուսաստանում»,- ռուսաստանցի մասնագետի խոսքը մեջբերում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության աշնանային հատվածից հետո «Բանանցը» 29 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Ալաշկերտից» հետ է 4 միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։