Եվրոպայի լիգա. «Արսենալը» կխաղա ԲԱՏԷ-ի հետ (ֆոտո)

16:29   17 դեկտեմբերի, 2018

Շվեյցարական Նիոնում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը:

Լոնդոնի «Արսենալը» կխաղա Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ի հետ, որի հետ առաջին հանդիպումն անգլիական ակումբը կանցկացնի հյուրընկալվելիս:

Այս փուլում իրար չէին կարող հանդիպել նույն խմբից փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերն ու նույն երկրի ներկայացուցիչները:

1/16 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 12-ին ու 14-ին, իսկ պատասխան խաղերը՝ փետրվարի 21-ին եւ 22-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է Մադրիդի «Աթլետիկոն», որն այս տարի հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում։

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ

«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)

«Բրյուգե» (Բելգիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)

«Ռապիդ» (Ավստրիա) - «Ինտեր» (Իտալիա)

«Սլավիա» (Չեխիա) - «Գենկ» (Բելգիա)

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Բայեր» (Գերմանիա)

«Ցյուրիխ» (Շվեյցարիա) - «Նապոլի» (Իտալիա)

«Մալմե» (Շվեդիա) - «Չելսի» (Անգլիա)

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Վալենսիա» (Իսպանիա)

«Ռեն» (Ֆրանսիա) - «Բետիս» (Իսպանիա)

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)

«Լացիո» (Իտալիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Զենիթ» (Ռուսաստան)

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)

ԲԱՏԷ (Բելառուս) - «Արսենալ» (Անգլիա)

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Բենֆիկա» («Պորտուգալիա»)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։