«Ֆուտզալ բիզնես լիգա». Լրագրողների թիմը մեկնարկեց հաղթանակով, գործող չեմպիոնը եւս հաղթեց

11:15   17 դեկտեմբերի, 2018

Նախկին «Միկա» մարզադահլիճում մեկնարկեց «Ֆուտզալ բիզնես լիգայի» C մրցաշարը, որին մասնակցում է նաեւ լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը (ԼՖՀ) (խաղացանկ)։

B խմբում ընդգրկված լրագրողներն առաջին տուրում հանդիպեցին «Յունիբանկի» թիմի հետ եւ հաղթեցին 7:6 հաշվով: Մրցաշարի գործող հաղթող «Ֆասթ Կրեդիտը» 19:0 հաշվով ուժեղ գտնվեց «Գլոբալ Կրեդիտից», իսկ «Բարսիսը» պարտության մատնեց «Մարիաննային»՝ 6:3:

A խմբում հաղթանակներ տարան «Գրանդ Սպորտը» եւ «Գրանդ Տոբակոն», իսկ «Յուքոմը» եւ «Ալֆա-Ֆարմը» բաժանվեցին խաղաղությամբ՝ 3:3:

Խմբային փուլի ավարտից հետո թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում:

«Ֆուտզալ բիզնես լիգա», C մրցաշար, առաջին տուր

A խումբ

«Ալֆա-Ֆարմ» - «Յուքոմ»՝ 3:3

«Գրանդ Սպորտ» - «Իմեքս Գրուպ»՝ 7:3

«Նոր Զովք» - «Գրանդ Տոբակո»՝ 4:5

B խումբ

ԼՖՀ - «Յունիբանկ»՝ 7:6

«Ֆասթ Կրեդիտ» - «Գլոբալ Կրեդիտ»՝ 19:0

«Բարսիս» - «Մարիաննա»՝ 6:3

Ֆոտո՝ «Ֆուտզալ բիզնես լիգայի» մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։