Վիկ Դարչինյանի եղբորորդին բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանի թիմի կազմում

12:41   16 դեկտեմբերի, 2018

Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը բրոնզե մեդալ է նվաճել Ռուսաստանի Խանտի-Մանսիսկ քաղաքում անցկացված նավթային երկրների աշխարհի առաջնությունում, որին Հայաստանի թիմը մեկնել էր 5 բռնցքամարտիկով:

Դարչինյանը երրորդ տեղն է գրավել 75 կգ քաշային կարգում: Կիսաեզրափակիչում նա պարտվել է ֆրանսիացի մրցակցի:

Նշենք, որ Արման Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի եղբորորդին է:

Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցաշարին մասնակցել են նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը եւ 69 կգ քաշային Արսեն Պողոսյանը, որոնք մեդալ չեն նվաճել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։