FIFA Club World Cup. «Ռեալի» եւ «Ռիվեր Փլեյթի» մրցակիցները կիսաեզրափակիչում

00:27   16 դեկտեմբերի, 2018

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում հայտնի դարձան Մադրիդի «Ռեալի» եւ արգենտինական «Ռիվեր Փլեյթի» մրցակիցները կիսաեզրափակիչում: Չեմպիոնների լիգայի եւ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթողները պայքարը սկսում են կիսաեզրափակիչից:

«Ռիվեր Փլեյթը» կմրցի Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Այն» թիմի հետ, որը քառորդ եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել է Թունիսի «Էսպերանսին»:

«Ռեալի» մրցակիցը կլինի ճապոնական «Կաշիմա Անթլերսը», որը 3:2 հաշվով հաղթել է մեքսիկական «Գվադալախարա Չիվասին»:

«Ռիվեր Փլեյթ» - «Էսպերանս» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, «Ռեալ» - «Կաշիմա Անթլերս» խաղը՝ դեկտեմբերի 19-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։