Մադրիդի «Ռեալի» բարդ հաղթանակը

23:20   15 դեկտեմբերի, 2018

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը խաղաց «Ռայո Վալյեկանոյի» հետ: Արգենտինացի Սանտյագո Սոլարիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով:

13-րդ րոպեին իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսի փոխանցումից հետո աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:

Հանդիպման մեկնարկից առաջ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Արքայական թիմի երկրպագուներին ներկայացրեց առաջին անգամ ստացած «Ոսկե գնդակը»:

«Ռեալը» 29 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ 1-ական միավոր է հետ «Բարսելոնայից» (15 խաղ) եւ «Աթլետիկոյից» (16 խաղ): «Սեւիլիան» 15 խաղից հետո ունի 28 միավոր: «Ռայո Վալյեկանոն» 10 միավորով նախավերջինն է:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ռեալ» - «Ռայո Վալյեկանո»՝ 1:0 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 13



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։