Գրիզմանի դուբլը նպաստեց «Աթլետիկոյի» հաղթանակին (տեսանյութ)

21:07   15 դեկտեմբերի, 2018

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Վալյադոլիդին»: Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 3:2 հաշվով: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը:

«Աթլետիկոն» 31 միավորով երկրորդն է: Առաջատար «Բարսելոնան» եւս վաստակել է 31 միավոր, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Վալյադոլիդը» 20 միավորով 12-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Վալյադոլիդ» - «Աթլետիկո»՝ 2:3 (տեսանյութ)

Ֆերնանդո Կալերո, 57, Սաուլ, 63, ինքնագոլ – Նիկոլա Կալինիչ, 26, Անտուան Գրիզման, 45+1, 11մ, 80



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։