Էրիկ Բազինյանը՝ Հյուսիսային Ամերիկայի երկու վարկածներով չեմպիոն

19:17   15 դեկտեմբերի, 2018

Կանադայի Էդմոնտոն քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Երեւանում ծնված, հետագայում Կանադա տեղափոխված 23-ամյա Էրիկ Բազինյանը պաշտպանել է Հյուսիսային Ամերիկայի (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա) երկու վարկածներով չեմպիոնական կոչումները սուպերմիջին քաշային կարգում:

Հայ բռնցքամարտիկը երկրորդ անգամ է պաշտպանել WBO-NABO եւ WBA-NABA վարկածներով  չեմպիոնական տիտղոսները՝ պարտության մատնելով մեքսիկացի Ադրիան Լունա Ֆլորեսին: 5-րդ ռաունդում գրանցվել է տեխնիկական նոկաուտ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։