Պրեմյեր լիգա. Բենիտեսը՝ ամսվա լավագույն մարզիչ, Սոնը՝ լավագույն գոլի հեղինակ (ֆոտո)

16:40   14 դեկտեմբերի, 2018

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Սոն Հյոն Մինը ճանաչվել է Անգլիայի առաջնության նոյեմբերի լավագույն գոլի հեղինակ, հայտնում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը:

Լավագույնն է ճանաչվել հարավկորեացի ֆուտբոլիստի գոլը «Չելսիի» դեմ խաղում:

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Նյուքասլը» գլխավորող Ռաֆայել Բենիտեսը։ Նախորդ ամիս իսպանացի մասնագետի գլխավորած թիմը 3 խաղում տարել է 3 հաղթանակ եւ բարձրացել 15-րդ տեղ: Մինչեւ նոյեմբերը «Նյուքասլը» հաղթանակ չէր տարել Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։