Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման թեկնածուների եզրափակիչ տասնյակը

15:37   14 դեկտեմբերի, 2018

Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ներկայացրել է 2018թ. մայրցամաքի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ տասնյակը, փոխանցում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Թեկնածուների թվում են Ալեքս Իվոբին (Նիգերիա, «Արսենալ»), Մոհամեդ Սալահը (Եգիպտոս, «Լիվերպուլ»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (Գաբոն, «Արսենալ»), Անդրե Օնանա (Կամերուն, «Այաքս»), Անիս Բարդին (Թունիս, «Էսպերանս»), Ռիյադ Մահրեզը (Ալժիր, «Մանչեսթեր Սիթի»),  Դենիս Օնյանգոն (Ուգանդա, «Մամելոդի Սանդաունզ»), Սադիո Մանեն (Սենեգալ, «Լիվերպուլ»), Մեհդի Բենատիան (Մարոկկո, «Յուվենտուս») եւ Վալիդ Սոլիմանը (Եգիպտոս, «Ալ-Ահլի»):

Հաղթողը հայտնի կդառնա հունվարի 8-ին Սենեգալի մայրաքաղաք Դակարում կայանալիք մրցանակաբաշխությունում: Նախորդ տարի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մոհամեդ Սալահը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։