Հայաստանի թիմերն իմացան իրենց մրցակիցներին

13:30   14 դեկտեմբերի, 2018

Բասկետբոլի 2019թ. Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Ալբանիայի, Սան Մարինոյի եւ Մալթայի հավաքականները: Առաջնությունը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Անդորրայում, փոխանցում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:

Կանանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականի մրցակիցները B ենթախմբում կլինեն Վրաստանի եւ Ջիբրալթարի թիմերը: Առաջնությունը տեղի կունենա հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը Անդորրայում:

Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը հանդես կգա Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում: C ենթախմբում հայկական թիմը կմրցի Շվեդիայի, Կոսովոյի, Հոլանդիայի, Վրաստանի եւ Էստոնիայի հավաքականների հետ: Առաջնությունը կանցկացվի Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաքում հուլիսի 12-21-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։