Եվրոպայի լիգա. «Արսենալի» մեկնարկային կազմը

22:56   13 դեկտեմբերի, 2018

Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը «Ղարաբաղի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական թիմի պահեստայինների թվում է:

«Արսենալ». Մարտինես, Ջենկինսոն, Սոկրատիս, Կոսիելնի, Մեյթլանդ-Նայլս, Էլնենի, Վիլոք, Սակա, Օզիլ, Լյակազեթ, Նեկտիա:

Լոնդոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին:

E խմբում «Արսենալն» (13 միավոր) ու պորտուգալական «Սպորտինգը» (10) ապահովել են 1/16 եզրափակիչի ուղեգրերը, ուկրաինական «Վորսկլան» (3) ու «Ղարաբաղը» (3) կավարտեն պայքարը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։