Էմերի․ «Արսենալը» կփորձի կենտրոնական պաշտպան ձեռք բերել ձմռանը

16:41   13 դեկտեմբերի, 2018

Լոնդոնի «Արսենալը» ծրագրել է կենտրոնական պաշտպան ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին։

«Արսենալի» համար վատ չէր լինի կենտրոնական պաշտպան ձեռք բերել ձմռանը։ Շատ կարեւոր է, որ վնասվածքից ապաքինվել է Լորան Կոսելնին։ Մարզչական շտաբին անհրաժեշտ է այդ խաղացողը։ Պետք չէ մոռանալ, որ հնարավոր է նաեւ 3 կենտրոնական պաշտպաններով խաղը, որի ժամանակ կարող են հանդես գալ նաեւ Շտեֆան Լիխշտայներն ու Նաչո Մոնրեալը»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Mirror-ը։

Նշվում է, որ «Արսենալի» տրանսֆերային ցուցակում են Լոնդոնի «Չելսիի» անգլիացի պաշտպան Գարի Կեյհիլը եւ իսպանական «Վալյադոլիդի» իսպանացի պաշտպան Ֆերնանդո Կալյերոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։