Չեմպիոններ լիգա. 1/8 եզրափակիչի վերջին ուղեգիրը նվաճեց «Լիոնը», օրվա արդյունքները

01:56   13 դեկտեմբերի, 2018

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին ուղեգիրը նվաճեց ֆրանսիական «Լիոնը», որը Կիեւում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Դոնեցկի «Շախտյորի» հետ: F խմբում «Լիոնը» 8 միավորով գրավեց երկրորդ տեղը, իսկ «Շախտյորը» 6 միավորով երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում:

Մյուս հանդիպումները չունեին մրցաշարային նշանակություն, քանի որ դեռ նախորդ տուրի արդյունքում հայտնի էին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ եւ Եվրոպայի լիգա դուրս եկող թիմերը:  

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր, առաջին խաղակես

E խումբ

«Այաքս» (Հոլանդիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 3:3 (տեսանյութ)

Դուշան Տադիչ, 61, 81, 11մ, Նիկոլաս Տալյաֆիկո, 90+5 - Ռոբերտ Լեւանդովսկի, 13, 86, 11մ, Կինգսլի Կոման, 90

Հեռացումներ՝ Մաքսիմիլիան Վեբեր, 67 – Թոմաս Մյուլեր, 75

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - ԱԵԿ (Հունաստան)՝ 1:0

Ալեքս Գրիմալդո, 88

Հեռացում՝ Կոնստանտինոս Գալանոպուլոս (ԱԵԿ), 87, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն. «Բավարիա»՝ 14 միավոր, «Այաքս»՝ 12,  «Բեֆիկա»՝ 7, ԱԵԿ՝ 0:

F խումբ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)՝ 2:1 (տեսանյութ)

Լերոյ Սանե, 45+1, 61 - Անդրեյ Կրամարիչ, 16, 11մ

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 1:1

Ժունիոր Մորաես, 22 – Նաբիլ Ֆեկիր, 65

Մրցաշարային դրություն. «Մանչեսթեր Սիթի»՝ 13 միավոր, «Լիոն»՝ 8, «Շախտյոր»՝ 6, «Հոֆենհայմ»՝ 3:

H խումբ

«Վալենսիա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 2:0 (տեսանյութ)

Կարլոս Սոլեր, 17, Ֆիլ Ջոնս, 47, ինքնագոլ

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 2:1 (տեսանյութ)

Գիյոմ Օարո, 30, 11մ, 68 – Պաուլո Դիբալա, 80

Մրցաշարային դրություն. «Յուվենտուս»՝ 12, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 10, «Վալենսիա»՝ 8, «Յանգ Բոյզ»՝ 4:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։