Անչելոտիի ղեկավարած թիմը 18 տարում առաջին անգամ դուրս չեկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ

21:45   12 դեկտեմբերի, 2018

Իտալացի Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը 18 տարում առաջին անգամ չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ: Անչելոտին այժմ «Նապոլիի» գլխավոր մարզիչն է: Իտալական թիմը խմբային փուլի վերջին տուրում 0:1 հաշվով պարտվեց անգլիական «Լիվերպուլին», որն էլ գրավեց երկրորդ տեղը, իսկ «Նապոլին» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում:

2000-2001 թվականների մրցաշրջանում Անչելոտիի ղեկավարությամբ Թուրինի «Յուվենտուսը» չէր կարողացել դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ: Այն ժամանակ «Յուվենտուսի» մրցակիցներն էին խմբում իսպանական «Դեպորտիվոն», հունական «Պանատինաիկոսը» եւ գերմանական «Համբուրգը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։