Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի նախկին թեկնածուն կարող է գլխավորել Ադրբեջանի թիմը

20:11   12 դեկտեմբերի, 2018

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է իտալացի մասնագետ Ջանի Դե Բիազիի թեկնածությունը, հաղորդում է oxu.az-ը:

Հիշեցնենք, որ 62-ամյա մարզիչը այս տարվա սեպտեմբերին այցելել էր Երեւան եւ բանակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, սակայն չգլխավորեց ազգային հավաքականը:

Դե Բիազիի նախորդ թիմը եղել է իսպանական «Ալավեսը», որտեղից նա հեռացել է 2017թ. նոյեմբերին:

Դե Բիազիի գլխավորությամբ Ալբանիայի ազգային հավաքականը դուրս եկավ 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։