«Բարսելոնան» տուգանել է Դեմբելեին

13:50   12 դեկտեմբերի, 2018

Կատալոնական «Բարսելոնան» ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեին 100 հազար եվրոյով տուգանել է մարզումից ուշանալու համար, հայտնում է L’Equipe-ը:

Կատալոնական ակումբը չի բացատրել այդ որոշումը, որպեսզի ավելորդ աղմուկ չստեղծվի 21-ամյա ֆուտբոլիստի շուրջ:

Հիշեցնենք, որ «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպման (4:0) հաջորդ օրը Ֆրանսիայի հավաքականի խաղացողը քնած էր մնացել եւ 2 ժամ ուշացումով է ներկայացել ակումբի մարզմանը:

Դա առաջին դեպքը չէր, երբ Դեմբելեն խախտում է կարգապահությունը: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 14 խաղի, դարձել 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։