Կասիլյասը Չեմպիոնների լիգայում 100 հաղթանակ տարած երկրորդ ֆուտբոլիստն է

12:12   12 դեկտեմբերի, 2018

Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը դարձել է Չեմպիոնների լիգայում 100 հաղթանակ տարած երկրորդ ֆուտբոլիստը: 37-ամյա դարպասապահը 100-րդ հաղթանակը տարել է թուրքական «Գալաթասարայի» դեմ խմբային փուլի վերջին տուրի խաղում (3:2):

Մինչեւ այդ Չեմպիոնների լիգայում 100 հաղթանակ տարել էր միայն Թուրինի «Յուվենտուսի» նորեկ, Մադրիդի «Ռեալի» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ 1999-2015-ը Կասիլյասը խաղացել է «Ռեալում», այնուհետեւ տեղափոխվել «Պորտու»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։