ՄՕԿ նախագահն առաջարկում է Փարիզի Օլ. խաղերի բացումն անցկացնել Ելիսեյան դաշտերում

20:26   11 դեկտեմբերի, 2018

2024թ. Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կարող է տեղի ունենալ Ելիսեյան դաշտերում: Նման գաղափարով հանդես է եկել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը:

«Ես պատկերացնում եմ, որ բացման արարողությունը պետք է տեղի ունենա քաղաքը խորհրդանշող վայրում, ինչը շատ մեծ նշանակություն կունենա Օլիմպիական խաղերի համար: Ես հույս ունեմ, որ Փարիզում մեր ընկերները կլսեն իմ կարծիքը Ելիսեյան դաշտերում անցկացնելու վերաբերյալ: Մտածեք, թե ինչքան բաների կարելի է հասնել Փարիզում»,- Բախի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:

Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի օրակարգում «Սեն Դենի» ստադիոնի տարբերակն է, սակայն Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետը քննարկում է նաեւ այլընտրանքային տարբերակներ:

Հիշեցնենք, որ Փարիզը հաղթող է դուրս եկել Լոս Անջելեսի հետ պայքարում: Խաղերը տեղի կունենան 2024թ. հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։