Ինյեստա. Մեսին լավագույնն է պատմության մեջ, բայց Մոդրիչը գերազանց անցկացրեց մրցաշրջանը

19:24   11 դեկտեմբերի, 2018

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է 2018թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ադյունքը: Հիշեցնենք, որ լավագույնն է ճանաչվել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գրավեց 5-րդ տեղը:

«Կարծում եմ՝ Մեսին լավագույն խաղացողն է ֆուտբոլի պատմության մեջ: Նա ունի բոլոր որակները՝ դրիբլինգ, երկու ոտքով հավասար խաղ: Ես չեմ տեսել մեկ այլ խաղացողի, որն այդպիսի որակներ ցուցադրի: Մեսին ամեն տարի գերազանցում է իմ սպասումները: 5-րդ տեղը վիրավորական չէ, բայց ինձ համար նա լավագույնն է:

Իհարկե, անարդար կլիներ ասել, թե Մոդրիչը արժանի չէ «Ոսկե գնդակին»: Խորվաթ ֆուտբոլիստը գերազանց անցկացրեց մրցաշրջանը»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Ինյեստան հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։